հինգշաբթի, օգոստոս 20
20 / 8 / 2026
ՀՀ նախագահը մի շարք օրենքներ է ստորագրել

ՀՀ նախագահը մի շարք օրենքներ է ստորագրել

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հոկտեմբերի 11-ին մի շարք օրենքներ է ստորագրել:

Մասնավորապես, ստորագրվել են հետեւյալ օրենքները.

- Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին, «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքների փաթեթը,

- «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին,

- «Ոստիկանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքերը։

  • Կիսվել: