ՀՀ-ն փորձում է պահպանել այս իրավիճակը՝ որպես «ապագա ագրեսիայի պահեստային տարբերակ». Հաջիզադե
՛՛Մինսկի խմբի նկատմամբ Հայաստանի դիրքորոշումը ցույց է տալիս անցյալի հակամարտության հետ կապված թաքնված օրակարգ՛՛։ Այս մասին հայտարարել է Ադբեջանի ԱԳՆ խոսնակ Ահխան Հաջիզադեն:
՛՛Վարչապետի ՛՛հակասական՛՛ հայտարարություններն ու ՛՛սադրիչ՛՛ գործողությունները ցույց են տալիս, որ Հայաստանը շահագրգռված չէ կայուն խաղաղությամբ և փորձում է պահպանել այս իրավիճակը որպես ՛՛ապագա ագրեսիայի պահեստային տարբերակ՛՛,-նշել է նա:
Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասուլիսի ժամանակ, պատասխանելով հարցին, թե ԵԱՀԿ խմբի լուծարման մասին ի՛նչ դիրքորոշում ունի Հայաստանը, պատասխանել էր. ՛՛Ընդհանրապես, խաղաղության համատեքսում մենք կարծում ենք, որ հնարավոր է նման որոշում կայացնել: Երբ խաղաղությունը կայացած փաստ է, այդ ձեւաչափի գոյությունն իրոք, կարծում եմ՝ կարող է հարցեր առաջացնել: Խնդիրն այստեղ ժամկետի մասին է: Որեւէ գործում պետք չի կառքը ձիուց առաջ դնել, հարց է, թե արդյոք արդյունավետ եւ ճիշտ ճանապարհ է այդ թեման քննարկման առարկա դարձնել հիմա, որովհետեւ կան հարցեր, որոնց պատասխանները մենք էլ պետք է ստանանք: Ադրբեջանն, օրինակ, ասում է՝ եթե Հայաստանը հենց հիմա չի համաձայնում Մինսկի խմբի համանախագահության լուծարմանը, նշանակում է՝ Հայաստանն Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ ունի: Մենք տարածքային պհանջներ չունենք Ադրբեջանի նկատմամբ՛՛: