չորեքշաբթի, հունիս 4
4 / 6 / 2025
ՀՀ-ն մասնակցել է ԱՊՀ հյուպատոսական ծառայությունների ղեկավարների խորհրդի նիստին

ՀՀ-ն մասնակցել է ԱՊՀ հյուպատոսական ծառայությունների ղեկավարների խորհրդի նիստին

Հայաստանը մասնակցել Է ԱՊՀ հյուպատոսական ծառայությունների ղեկավարների խորհրդատվական խորհրդի նիստին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Խորհրդի 32-րդ նիստն անցկացվել է Տաջիկստանի նախագահությամբ Դուշանբեում։
Մասնակցել են Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի Հանրապետությունների, Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ պատվիրակությունները և ԱՊՀ գործադիր կոմիտեի ներկայացուցիչը: Դիտորդի կարգավիճակով մասնակցել է նաև Ադրբեջանի Հանրապետությունը:

Հայկական կողմը ներկայացրել է ՀՀ արտաքին գործերի նախարարության հյուպատոսական վարչության պետ Արթուր Պետրոսյանը:

Նշվում է, որ հանդիպման օրակարգում են եղել 1963թ. ապրիլի 24-ի «Հյուպատոսական հարաբերությունների մասին» Վիեննայի կոնվենցիայի կատարման, «Քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և իրավական հարաբերությունների մասին» 2002թ. հոկտեմբերի 7-ի Քիշնևի Կոնվենցիայի շրջանակներում կողմերի միջև համագործակցության հարցերը։

 

  • Կիսվել: