չորեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2025
ՀՀ-ն կողմ է ՌԴ-ի հետ երկարաժամկետ և փոխշահավետ համագործակցությանը բոլոր ուղղություններով. Արարատ Միրզոյան

ՀՀ-ն կողմ է ՌԴ-ի հետ երկարաժամկետ և փոխշահավետ համագործակցությանը բոլոր ուղղություններով. Արարատ Միրզոյան

Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունների միջև քաղաքական խորհրդակցությունների նոր՝ երկամյա ծրագրի մշակման աշխատանքներն արդեն ավարտված են։ Այս մասին ԱԳՆ-ում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ ընդլայնված կազմով հանդիպմանը հայտարարեց ՀՀ արտգործանախարար Սերգեյ Լավրովը։

«Հուսով եմ՝ այսօր այդ ծրագիրը կստորագրվի»,-ասաց Արարատ Միրզոյանը։

Միրզոյանը նշեց որ նկատվում է դրական զարգացում հատկապես հումանիտար ոլորտում համագործակցության առումով։ Նա ընդգծեց, որ նախարարների հանդիպումը եղել է արդյունավետ, և վստահություն հայտնեց, որ ընդլայնված ձևաչափով հանդիպումը ևս կշարունակի այդ կառուցողական ընթացքը։

  • Կիսվել: