երեքշաբթի, օգոստոս 11
11 / 8 / 2026
Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի նախապատրաստման առաջընթացը դեռ չի արդարացրել սպասելիքները․ Բայրամով

Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի նախապատրաստման առաջընթացը դեռ չի արդարացրել սպասելիքները․ Բայրամով

Ադրբեջանը հայկական կողմին կոչ է անում բարի կամք դրսեւորել եւ ավելի մեծ ջանքեր գործադրել կարգավորման բանակցությունների շրջանակներում բոլոր հարթություններում: Այս մասին այսօր Վիլնյուսում իր լիտվացի գործընկեր Գաբրիելյուս Լանդսբերգիսի հետ ճեպազրույցի ժամանակ ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը, հաղորդում է Day.Az-ը։

«Ես մանրամասն տեղեկություններ եմ ներկայացրել մեր տարածաշրջանում հետկոնֆլիկտային իրավիճակի, տարածաշրջանային խաղաղության օրակարգի առաջմղմանն ուղղված Ադրբեջանի ջանքերի, այդ թվում՝ ԱՄՆ-ում Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի նախագծի շուրջ բանակցությունների վերջին փուլի մասին»,-ասել է նա։

Նա նշել է, որ չնայած մասնակի դինամիկային՝ կարգավորման բոլոր երեք հարթություններում, այն է՝ խաղաղ պայմանագրի նախագծի նախապատրաստման հարցում, որը կորոշի երկկողմ հարաբերությունների հիմքը, պետական սահմանի դելիմիտացիայի եւ տրանսպորտային ու կոմունիկացիոն կապերի վերականգնման հարցում ձեռք բերված առաջընթացը դեռեւս չի արդարացրել սպասելիքները:

  • Կիսվել: