հինգշաբթի, օգոստոս 20
20 / 8 / 2026
ՀՀ ԱԺ պատգամավորները Ստրասբուրգում ներկայացրել են Հայաստանին սպառնացող վտանգները

ՀՀ ԱԺ պատգամավորները Ստրասբուրգում ներկայացրել են Հայաստանին սպառնացող վտանգները

ՀՀ ԱԺ պատգամավորները Ստրասբուրգում հանդիպումներ են ունենում Եվրոպական խորհրդարանի պատգամավորների հետ՝ ներկայացնելով Հայաստանին սպառնացող վտանգները:

ՀՀ ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնում է. ՛՛Ինչպես արդեն տեղեկացրել էի, գտնվում ենք Ստրասբուրգում` հանդիպելու Եվրոպական խորհրդարանի պատգամավորների հետ:

Այս օրերի ընթացքում գործընկերներիս` Հայկ Կոնջորյանի և Արուսյակ Ջուլհակյանի հետ շուրջ երկու տասնյակ հանդիպումներ ենք ունեցել, որոնք անցել են ջերմ, բարեկամական մթնոլորտում:
Մասնավորապես, հանդիպել ենք ԵԽ արտաքին հարցերի հանձնաժողովի անվտանգության և պաշտպանության ենթահանձնաժողովի նախագահ Նատալի Լուազոյի, նույն հանձնաժողովի անդամ Իզաբել Սանտոշի, Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովում Եվրախորհրդարանի պատվիրակության ղեկավար Անդրիուս Կուբիլիուսի, ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի փոխնախագահ Ռասա Յուկնեվիչիենեի և այլ պատգամավորների հետ:

Հանգամանորեն ներկայացրել ենք Հայաստանին սպառնացող վտանգները և մեր հաստատակամությունը` ամեն գնով պաշտպանելու Հայաստանի շահերն ու իրավունքները:

Եվս մեկ անգամ համոզվեցինք, որ Եվրոպական խորհրդարանում Հայաստանն ունի հզոր աջակցություն, և արժեքների վրա հիմնված բարեկամությունն ամուր է, ինչպես երբեք՛՛:

  • Կիսվել: