ՀՀ ԱԺ և Վենետիկի հանձնաժողովի նախագահները հանդիպել են
ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 25-ին Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների խորհրդարանների նախագահների համաժողովի շրջանակում հանդիպել է Ժողովրդավարություն իրավունքի միջոցով Եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) նախագահ Ջիանի Բուքիքիոյի հետ, տեղեկացնում են ՀՀ Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունից:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են Հայաստանում ընթացող դատաիրավական բարեփոխումների ընթացքին, ինչպես նաեւ քննարկել են Ընտրական օրենսգրքի եւ Կուսակցությունների մասին օրենքների բարեփոխման գործընթացը:
Քննարկվել է Վենետիկի հանձնաժողովի հետ առավել սերտ համագործակցության օրակարգը: