կիրակի, ապրիլ 27
27 / 4 / 2025
Հայաստանը հավատարիմ է Ֆինլանդիայի հետ իր զարգացող գործընկերությանը. ԱԳՆ

Հայաստանը հավատարիմ է Ֆինլանդիայի հետ իր զարգացող գործընկերությանը. ԱԳՆ

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունն Ազգային օրվա առթիվ շնորհավորել է Ֆինլանդիայի կառավարությանն ու ժողովրդին:

Այս մասին նշված է ԱԳ նախարարության X-ի միկրոբլոգում կատարված գրառման մեջ: 

‹‹Շնորհավորում ենք Ֆինլանդիայի կառավարությանն ու բարեկամ ժողովրդին՝ Ազգային օրվա կապակցությամբ: 

Հայաստանը հավատարիմ է Ֆինլանդիայի հետ իր զարգացող գործընկերությանը` հիմնված ընդհանուր ժողովրդավարական արժեքների վրա: 

Անհամբեր սպասում ենք կապերի հետագա ամրապնդմանն, այդ թվում՝ Հայաստան-Եվրոպական միություն ձևաչափի շրջանակներում››,- ասված է ԱԳ նախարարության գրառման մեջ։

 

  • Կիսվել: