ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարը հանդիպել է Բլեդի ռազմավարական համաժողովի վարչության պետ

ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարը հանդիպել է Բլեդի ռազմավարական համաժողովի վարչության պետ

Ապրիլի 7-ին աշխատանքային այցով Սլովենիայի Հանրապետությունում գտնվող ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպում է ունեցել Բլեդի ռազմավարական համաժողովի վարչության պետ Պետեր Գրկի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։

Հանդիպման ընթացքում զրուցակիցները անդրադարձ են կատարել տարածաշրջանային և աշխարհաքաղաքական վերջին զարգացումներին: Կողմերը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, կիսվել են համաժողովների կազմակերպման փորձով, ինչպես նաև քննարկել «Երևանյան երկխոսության» և Բլեդի ռազմավարական համաժողովի միջև համագործակցության հեռանկարները:

  • Կիսվել: