շաբաթ, հունիս 6
6 / 6 / 2026
ՀՀ ԱԳ փոխնախարարը Ալբանիայի իր պաշտոնակցի հետ քննարկել է փոխգործակցության շրջանակն ընդլայնելու հարցը

ՀՀ ԱԳ փոխնախարարը Ալբանիայի իր պաշտոնակցի հետ քննարկել է փոխգործակցության շրջանակն ընդլայնելու հարցը

ՄԱԿ մարդու իրավունքների խորհրդի 61-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպում է ունեցել Ալբանիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարի տեղակալ Մեգի Ֆինոյի հետ:

ԱԳՆ–ից հայտնում են, որ հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել միջազգային կառույցներում Հայաստանի և Ալբանիայի միջև փոխգործակցության շրջանակի ընդլայնման հեռանկարներին: Զրուցակիցները քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ, այդ թվում՝ Մարդու իրավունքների խորհրդի շրջանակներում համատեղ աշխատանքների իրականացման հնարավորությունները:

ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանն իր գործընկերոջն է ներկայացրել այս տարի Երևանում անցկացվելիք ՄԱԿ Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին ընդառաջ իրականացվող աշխատանքները:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև երկու երկրների միջև երկկողմ օրակարգի առաջմղմանն ուղղված քայլերին, այդ թվում՝ քաղաքական երկխոսության խթանման և խորհրդակցությունների ակտիվացման միջոցով:

  • Կիսվել: