երկուշաբթի, ապրիլ 28
28 / 4 / 2025
Հենրիխ Մխիթարյանն աջակցություն է հայտնել Բաքվում ապօրինի պահվող Ռուբեն Վարդանյանին

Հենրիխ Մխիթարյանն աջակցություն է հայտնել Բաքվում ապօրինի պահվող Ռուբեն Վարդանյանին

Հայաստանի ազգային հավաքականի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու, «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն իր աջակցությունն է հայտնել Բաքվում ապօրինի պահվող՝ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին։

Մխիթարյանը սոցցանցի իր էջում գրառում է արել Բաքվում Վարդանյանի նկատմամբ իրականացվող կեղծ դատավարության և խոշտանգումների մասին։

Ավելի վաղ հայտնել էինք, որ երեկ կտրուկ վատացել էր Վարդանյանի ինքնազգացողությունը, իսկ դատի ժամանակ արված լուսանկարներում նրա դեմքին երևում էին խոշտանգումների հետքեր։

Վարդանյանը փետրվարի 19-ից հացադուլ է հայտարարել, նրա պաշտպանը երեկ մանրամասներ էր ներկայացրել Վարդանյանի առողջական վիճակի մասին՝ նշելով, որ նրա կյանքը վտանգի տակ է։

  • Կիսվել: