ՀԷՑ-ի նման իրավիճակ նորանկախ պատմության մեջ չենք ունեցել, ռիսկեր կան, բայց կառավարելի են. Մեսրոպյան
Ի սկզբանե այն ինչ որ սկսվեց և այն ինչ որ կատարվում է, մեր նորանկախ պետության 34 տարվա մեջ, նման իրավիճակում ոչ մեկս չենք հայտնվել, և գնալ նման քայլերի և հայտարարել, որ դեպի այդ նպատակ գնալուց որևէ ռիսկից մենք կարող ենք զերծ լինել, դա առնվազն պատեհապաշտություն կլինի։ Այս մասին, ՀԾԿ հանձնաժողովի նիստից հետո, որում որոշվեց ՀԷՑ–ին զրկել լիցենզիայից, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք պատասխանատվություն չի զգում, որ իրենց որոշման հետեւանքով պետությունը հարյուրավոր միլիոնների պարտավորություն է ստանձնում և մե ռիսկերի առաջ է կանգնելու։
«Բայց ես, որպես Հանրային ծառայություններ կարգավորող հանձնաժողովի նախագահ, և առաջիկա ժամանակահատվածում, ինչքան որ կաշխատեմ այդ պաշտոնում, ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ ինձանից կախված ամեն ինչ անելու եմ, որ սուբյեկտիվ կամ օբյեկտիվ ինչ-որ այդպիսի վայրիվերումների, տուրբուլենտ ռեժիմների մեջ չընկնի երկիրը։ Եթե ես տեսնեի դրա, այսպես ասած, ռեալ հավանականությունը, ես ինքս էլ վերապահումով կմոտենայի այս հարցին և նման լուծումների չէի գնա ինքս իմ որոշման մեջ այսօր։ Դրա հավանականությունը կա, բայց հավանականության տոկոսը համարում եմ կառավարելի ռիսկ»,–ասաց նա։
Նշենք, որ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն (ՀԾԿՀ) իր այսօրվա՝ նոյեմբերի 17–ի, նիստում որոշում կայացրեց չեղյալ հայտարարել ՀԷՑ–ի՝ «Տաշիր կապիտալ» ընկերությանը տրված լիցենզիան։ Որոշմանը կողմ է քվեարկել ՀԾԿՀ 4 անդամ, դեմ՝ մեկը։ Դեմ քվեարկողը ԱԺ նախկին պատգամավոր, ՀՅԴ նախկին անդամ Արա Նռանյանն է։


