Հայտնի է՝ Միշել-Փաշինյան-Ալիև հանդիպման օրակարգը
Բրյուսելը պաշտոնապես հայտարարեց մայիսի 14-ին Փաշինյանի, Ալիևի և Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի եռակողմ հանդիպման մասին։
Լրատվամիջոցների տեղեկություններով՝ Եվրախորհրդի ղեկավարը Հայաստանի վարչապետի հետ կհանդիպի այսօր երեկոյան, ապա մայիսի 14-ի առավոտյան նա առանձնազրույց կունենա Ադրբեջանի նախագահի հետ։
Եռակողմ հանդիպումը կմեկնարկի վաղը՝ կեսօրից հետո։
Հիշեցնենք՝ Եվրամիությունը ավելի վաղ հաստատել էր մայիսի 14-ին Բրյուսելում Փաշինյան-Ալիև-Միշել կայանալիք բանակցությունները։
ԵՄ խորհրդի փոխանցմամբ՝ Ալիևը և Փաշինյանը կհանդիպեն նաև հունիսի 1-ին՝ Քիշնևում։ Եվրոպական քաղաքական համայնքի II գագաթնաժողովի շրջանակներում բանակցություններ կվարեն նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի մասնակցությամբ


