շաբաթ, հունիս 6
6 / 6 / 2026
«Հայրենիք» կուսակցության անդամ Արամ Քոչարյանի նկատմամբ կիրառվեց տնային կալանք

«Հայրենիք» կուսակցության անդամ Արամ Քոչարյանի նկատմամբ կիրառվեց տնային կալանք

«Հայրենիք» կուսակցության Վաղարշապատի տարածքային կառույցի ղեկավար Արամ Քոչարյանի կալանքը դատարանը փոխեց կիրառելով տնային կալանք խափանման միջոց: Այս մասին տեղեկացնում է  «Հայրենիք» կուսակցության անդամ, փաստաբան Արսեն Բաբայանը։

Հիշեցնենք, որ Արամ Քոչարյանը ձերբակալվել է դեկտեմբերի 29-ի գիշերը, իսկ դեկտեմբերի 30-ին մեկ ամսով կալանավորվել։ Դրանից ժամեր անց էլ նույն գործի շրջանակում երկու ամսով կալանավորվել էր «Հայրենիք» կուսակցության գլխավոր քարտուղար Խաչիկ Գալստյանը։

Արամ Քոչարյանը Վաղարշապատի ավագանու ընտրությունների համամասնական ցուցակի 2-րդ համարն էր։

  • Կիսվել: