չորեքշաբթի, հունիս 10
10 / 6 / 2026
Հայկ Սարգսյանի առաջարկած՝ զինծառայությանն առնչվող նախագիծը չընդգրկվեց ԱԺ նստաշրջանի օրակարգում

Հայկ Սարգսյանի առաջարկած՝ զինծառայությանն առնչվող նախագիծը չընդգրկվեց ԱԺ նստաշրջանի օրակարգում

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը դեմ քվեարկեց ՔՊ-ական Հայկ Սարգսյանի «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին և կից օրենքների նախագծերի փաթեթը 8-րդ գումարման 11-րդ նստաշրջանի օրակարգում ընդգրկելու մասին հարցին։ 

 

Նիստին ներկա 71 պատգամավորներից 57-ը դեմ քվեարկեց, 3-ը կողմ, 7-ը՝ ձեռնպահ։

  • Կիսվել: