կիրակի, օգոստոս 2
2 / 8 / 2026
Հայաստանը Ռուսաստանի հետ միշտ քննարկելու բան ունի․ Միրզոյանը Լավրովի հետ հանդիպումը արդյունավետ համարեց

Հայաստանը Ռուսաստանի հետ միշտ քննարկելու բան ունի․ Միրզոյանը Լավրովի հետ հանդիպումը արդյունավետ համարեց

Հայաստանը Ռուսաստանի հետ միշտ քննարկելու բան ունի, ԱԺ-ում հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
 
Նա ասաց, որ վերջին հանդիպմանը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը իրեն ներկայացրել է աշխարհաքաղաքական զարգացումների վերաբերյալ իրենց տեսլականը:
 
«Մենք էլ կիսվեցինք իրենց  դիրքորոշումների վերաբերյալ մեր ընկալումներով, նաև տարբեր զգայուն հարցերի շուրջ ՌԴ պահվածքի վերաբերյալ մեր ընկալումներով»,- ընդգծեց ԱԳ նախարարը:
 
Միրզոյանը արդյունավետ համարեց ռուս գործընկերոջ հետ հանդիպումը:
 

Ինչ վերաբերում է ՌԴ ԱԳՆ-ի հրապարակած տեսանյութին, որտեղ ՌԴ ԱԳ նախարարը բողոքում էր ԵԱՀԿ-ում մեր ներկայացուցչից, Արարատ Միրզոյանը նշեց, որ ինչ-որ թյուրիմացության մասին է խոսքը:

«Սերգեյ Լավրովը կարծում էր, որ հանդիպման նախաձեռնությունը եկել է ԵԱՀԿ-ում մեր մշտական ներկայացուցչից, մինչդեռ իմ ունեցած տեղեկությունները ամենևին այդպես չէին: Երևի տեխնիկական թյուրիմացություն է եղել»,- ասաց նա:

  • Կիսվել: