Հայաստանը պատրաստ է հաղորդակցություն տրամադրել Նախիջևանի Հանարապետության և բուն Ադրբեջանի միջեւ․ Փաշինյան
Եթե Երեւանը մտադրություն ունենա հրաժարվել Նոյեմբերի 9-ի հայտարարության փաստաթղթից Երեւանը այդ մասին կհայտարարի: Այս մասին այսօր՝ օգոստոսի 31-ին, տեղի ունեցած ասուլիսին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը
«Նոյեմբերի 9-ի հայտարարությանը չի կարելի նայել դրվագային, Նոյեմբերի 9-ի հայտարարությանը պետք է նայել ամբողջականության մեջ եւ օրինակ գերիների խնդիրը, ԼՂ-ում տեղի ունեցածը, որը դուրս է բոլոր ձեւակերպումներից, որը մենք ունենք Նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ եւ կարծում եմ՝ ԱԳՆ-ն պատշաճ արձագանք է տվել: Այն հայտարարությունը, որն առիթ էր դարձել ԱԳՆ արձագանքին, դրա մեջ փորձ էր արվում ասել, թե տարածաշրջանային կոմունիկացիաները չեն բացվում Հայաստանի սաբոտաժի պատճառով։ Ես կարող եմ ասել, որ տարածաշրջանային կոմունիկացիաները չեն բացվել մինչեւ այս պահը այդ թվում ՌԴ մի շարք գործընկերների փատաթղթիի տրամաբանության հետ կապ չունեցող եւ դրան հակասող մեկնաբանությունների պատճառով: Ընդ որում այդ մեկնաբանութունները շատ հաճախ հակասել են ՌԴ նախագահի նոյեմբերի 9-ի կամ 10-ի հրամանագրի ձեւակերպումներին, որոնց մասին ես մի քանի անգամ խոսել եմ: Ինչ վերաբերում է տարածաշրջանային կոմունիկացիաների բացման թեմային, Հայաստանը ոչ միայն այդ թեման սաբոտաժ չի անում, այլեւ լրջորեն շահագրգռված է: Դուք ծանոթ եք այս նախագծին եւ սա կոչվում է Խաղաղության խաչմերուկ, ընդ որում ՌԴ մի շարք գործընկերներից արձագանք եմ ստացել, որ իրենք աջակցում եւ ողջունում են Խաղաղության խաչմերուկը»,-ասաց նա
Փաշինյանը հավելեց, որ այս նախագծի իրագործումը պատրաստ են սկսել հենց վաղը, ավտոմոբիլային –անապարհների բացումը պատրաստ են իրականացնել հենց վաղը:
«Այդ թեման որ անընդհատ փորձ է արվում շահարկել, շոշափել, արդյոք Հայաստանը պատրաստ է հաղորդակցություն տրամադրել Նախիջեւանի Հանարապետության եւ բուն Ադրբեջանի միջեւ, այո, պատրաստ է, արդյոք այդ հաղորդակցության մեջ կան որոշակի առանձնահատկություններ, այո, եւ մենք դա երբեք չենք ժխտել: Բայց ակնհայտ է, որ ՀՀ ինքնիշխանության, իրավազորության եւ տարածքային ամբողջականության հետ կապված որեւէ հանգամանք չի կարող լինել կասկածի տակ»,-ասաց նա:
Փաշինյանը նաեւ պարզաբանեց, որ սահմանազատման հանձանժողովների կանոնանկարգի ստորագրումը երկար տեւեց, քանի որ ավելի շատ երկար տեւեց աշխատանքը եւ համաձայնության հասան սեպտեմբերի 1-ին:


