չորեքշաբթի, հոկտեմբեր 28
28 / 10 / 2026
Հայաստանը Նորվեգիայի հետ ստանձնում է NBSAP-ի իրականացման արագացման գործընկերության համանախագահությունը

Հայաստանը Նորվեգիայի հետ ստանձնում է NBSAP-ի իրականացման արագացման գործընկերության համանախագահությունը

COP17-ի նախագահ, շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը բացման խոսքով հանդես է եկել Կենսաբազմազանության ազգային ռազմավարությունների և գործողությունների ծրագրերի իրականացման արագացմանը նվիրված նախարարական երկխոսությանը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից:

Ազգային նպատակների իրագործման համար անհրաժեշտ է ապահովել համապատասխան ռեսուրսներ, մասնագիտական աջակցություն և ինստիտուցիոնալ կարողություններ՝ միջազգային համագործակցությունը համապատասխանեցնելով երկրների առաջնահերթություններին։

Հայաստանը Նորվեգիայի հետ ստանձնում է NBSAP-ի իրականացման արագացման գործընկերության համանախագահությունը՝ շարունակելով Կոլումբիայի և Գերմանիայի կատարած աշխատանքը։

«Մեր համատեղ ջանքերը պետք է ուղղված լինեն ստանձնած հանձնառությունները կենսաբազմազանության պահպանության շոշափելի արդյունքների վերածելուն»,– նշել է նախարարը։

  • Կիսվել: