Հայաստանը կարող է դեպի ԵՄ շարժվել միայն իր սեփական ֆինանսների հաշվին․ Պեսկով
Հայաստանը, Եվրամիության հետ մերձեցմանը զուգընթաց, վաղ թե ուշ կհայտնվի մի իրավիճակում, երբ իր ընդունած նորմերը կհակասեն Եվրասիական տնտեսական միության նորմերին. այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:
Պեսկովը նշել է, որ Հայաստանը, ԵՄ-ի ուղղությամբ շարժվելու դեպքում, պետք է դա անի իր սեփական հաշվին:
«Դեռևս մեծ հարց կա. շարժվելով դեպի Եվրամիություն, ինչը Հայաստանի բացարձակ ինքնիշխան իրավունքն է, Հայաստանը չի կարող և չպետք է դա անի ԵԱՏՄ երկրների ֆինանսների հաշվին։ Այսինքն՝ նա դա պետք է անի իր սեփական հաշվին»,- լրագրողներին ասել է Պեսկովը։
Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը 2025 թվականի ապրիլին վավերացրել է խորհրդարանի կողմից ավելի վաղ ընդունված օրենքը՝ ԵՄ-ին անդամակցելու հանրապետության մտադրության մասին, թեև բուն միավորումը երկրին անդամակցություն չէր առաջարկել։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ապրիլի 1-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ բանակցությունների ժամանակ նշել էր, որ Եվրամիության և ԵԱՏՄ-ի հետ միաժամանակ մաքսային միության մեջ գտնվելն ըստ սահմանման անհնար է։ Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովն էլ հայտարարել էր, որ Հայաստանի իշխանությունները փորձում են նստել երկու աթոռի վրա, սակայն դա վնասում է ՌԴ-ի հետ երկկողմ հարաբերությունների զարգացմանը։ Մայիսի 9-ին Պուտինն առաջարկել էր ԵՄ-ի վերաբերյալ Հայաստանի ծրագրերի հարցը քննարկել Եվրասիական տնտեսական միության հերթական գագաթնաժողովում։


