չորեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2025
Հայաստանը գնահատում է Պենտագոնի հետ համագործակցությունը և ակնկալում է շարունակել գործընկերությունը․ Լիլիթ Մակունց

Հայաստանը գնահատում է Պենտագոնի հետ համագործակցությունը և ակնկալում է շարունակել գործընկերությունը․ Լիլիթ Մակունց

Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպում է ունեցել Պենտագոնում, որի ընթացքում քննարկվել են Երևան-Վաշինգտոն ռազմավարական գործընկերությանը և Հարավային Կովկասում խաղաղության գործընթացին վերաբերող հարցեր: 

Այս մասին նշված է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի X-ի միկրոբլոգում կատարված գրառման մեջ։

 

«Հիանալի հանդիպում ունեցա Պենտագոնում: Խոսեցինք Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության և Հարավային Կովկասում խաղաղության գործընթացի մասին։ Հայաստանը գնահատում է ԱՄՆ պաշտպանության նախարարության հետ համագործակցությունը և ակնկալում է շարունակել մեր գործընկերությունը»,-նշված է Լիլիթ Մակունցի գրառման մեջ։ 

 

  • Կիսվել: