կիրակի, մայիս 18
18 / 5 / 2025
Հայաստանը ևս մեկ անգամ ապացուցեց, որ մարդու իրավունքները Երևանի համար չափազանց կարևոր արժեք են. Լատուշկո

Հայաստանը ևս մեկ անգամ ապացուցեց, որ մարդու իրավունքները Երևանի համար չափազանց կարևոր արժեք են. Լատուշկո

Վլադիմիր Բալանդինը Հայաստանում փախստականի կարգավիճակ է ստացել և չի արտահանձնվի Լուկաշենկոյի ռեժիմին, որտեղ նա հետախուզվում է քաղաքական դրդապատճառներով։ Այս մասին սոցցանցի իր էջում գրել է Բելառուսի մշակույթի նախկին նախարար Պավել Լատուշկոն։

«Շնորհակալ եմ Հայաստանի կառավարությանը, Նիկոլ Փաշինյանին, Արարատ Միրզոյանին այս կարևոր որոշման համար։ Հայաստանը ևս մեկ անգամ ապացուցեց, որ մարդու իրավունքները Երևանի համար չափազանց կարևոր արժեք են»,-նշել է նա։

  • Կիսվել: