երեքշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2025
Հայաստանում վաղուց ի վեր նման հարթակի ստեղծման անհրաժեշտություն էր առաջացել. Վազգեն Մանուկյանը՝ «Վերնատուն» ակումբի մասին

Հայաստանում վաղուց ի վեր նման հարթակի ստեղծման անհրաժեշտություն էր առաջացել. Վազգեն Մանուկյանը՝ «Վերնատուն» ակումբի մասին

 Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկել է «Վերնատուն» հասարակական–քաղաքական ակումբի համաժողովը:

Համաժողովի բացմանը «Վերնատուն» ակումբի հիմնադիր Վազգեն Մանուկյանը նշեց, որ ակումբը դեռ ձևավորման շրջանում է, մարդիկ ազատորեն կարող են գալ ու միանալ ակումբին։  Ըստ նրա՝ ակումբին անդամության հարցը բաց է, որպեսզի բոլոր քաղաքական ուժերը հասկանան, որ սա  ոչ թե իրենն է, որևէ քաղաքական ուժի է, այլ այս հարթակը պատկանում է բոլորին:

Նրա խոսքով՝ Հայաստանում վաղուց ի վեր նման հարթակի ստեղծման անհրաժեշտություն էր առաջացել, որտեղ տարբեր քաղաքական կազմակերպություններ, կուսակցություններ, անհատներ, մտավորականներ կարողանան իրար հետ հանդիպել, քննարկել այն հարցերը, որոնք կանգնած են Հայաստանի առջև:

Վազգեն Մանուկյանն ասաց, որ անցկացրել են մի քանի քննարկումներ կապված Արցախի հարցի, տնտեսության, անվտանգության խնդիրների, ներքին իրավիճակի հարցերի հետ։

Նշվեց նաև, որ այսօրվա համաժողովում ընտրել են քննարկման երեք հարց՝  Արցախ, Հայաստանի ներսում տիրող բարոյահոգեբանական մթնոլորտ, պետաիրավական:


 

  • Կիսվել: