ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Հայաստանում ու Ադրբեջանում գործող բոլոր ուժերին կրկին կոչ եմ անում լինել ծայրահեղ պատասխանատու. Փաշինյան

Հայաստանում ու Ադրբեջանում գործող բոլոր ուժերին կրկին կոչ եմ անում լինել ծայրահեղ պատասխանատու. Փաշինյան

Հայաստան-Ադրբեջան նոր սրացում և նոր պատերազմ չի լինելու, լինելու է խաղաղություն: Այդ մասին ՀՀ Կառավարության 2021-2026 թվականների ծրագրի 2024 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի քննարկման ամփոփիչ ելույթի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ապա թվարկեց այն պատճառները, որոնց հիման վրա նման հայտարարություն է անում:

Այս համատեքստում Փաշինյանը հիշեցրեց, որ Ադրբեջանը և Հայաստանը ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, միջազգայոնրեն ճանաչված սահմանների անխախտելիությունը, ուժի և ուժի սպառնալիքի կիրառման անթույլատրելիությունը: Հաստատվել է նաև երկու երկների սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովների կանոնակարգը, որը բարձրագուն իրավաբական ուժ ունեցող փաստաթուղթ է: Այդ փատաթղթում Ալմա Աթայի հռչակագիրը՝ որպես սահմանազատման բազային սկզբունք ընդունելով, թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանը Ալմա Աթայի հռչակագիրը դարձրել են հարաբերությունների կարգավորման բազային սկզբունք:

«Հայաստանում ու Ադրբեջանում գործող բոլոր ուժերին կրկին կոչ եմ անում լինել ծայրահեղ պատասխանատու, չանել հայտարարություններ, որոնք ուղղակի կամ անուղղակի հակասում են այս տրամաբանությանը, կասկածի տակ չդնել այս տրամաբանությունը, և պաշտոնապես հայտարարում եմ՝ Հայաստանի Կառավարությունը չի անելու հայտարարություններ և գործողություններ, որոնք ուղղակի կամ անուղղակի հակասում են այս տրամաբանությանը կամ կասկածի տակ են դնում այս տրամաբանությունը: Կոչ եմ անում Ադրբեջանի կառավարությանը չանել հայտարարություններ և գործողություններ, որոնք ուղղակի կամ անուղղակի հակասում են այս տրամաբանությանը կամ կասկածի տակ են դնում այս տրամաբանությունը»,- ասաց նա:

  • Կիսվել: