չորեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2025
Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է ֆրանսիացի երիտասարդ դիվանագետներին

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է ֆրանսիացի երիտասարդ դիվանագետներին

Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելության անդամները՝ Մարկուս Ռիտերի գլխավորությամբ, հյուրընկալել են Գեղարքունիքի մարզ այցելած Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին և վերջինիս ղեկավարած պատվիրակության անդամներին։

Այս մասին նշված է ԵՄ առաքելության X-ի միկրոբլոգում արված գրառման մեջ։

 

«Պատիվ է ողջունել նորավարտ ֆրանսիացի դիվանագետներին՝ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյիի գլխավորությամբ։ Այցելուները տեղեկացվել են Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելության մանդատի մասին»,-նշված է առաքելության գրառման մեջ։ 

Բացի այդ, նշվում է, որ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանի գլխավորությամբ ԵՄ դիտորդական առաքելության Գեղարքունիքի մարզի կենտրոնակայան այցելած դիվանագետները հանդիպել են նաև առաքելության 11 ֆրանսիացի անդամների հետ։ 

«Երախտապարտ ենք Ֆրանսիայի ցուցաբերած ամուր աջակցության համար»,-նշված է առաքելության գրառման մեջ։

Ավելի վաղ հաղորդել էինք, որ Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին այցելել է Գեղարքունիքի մարզ։ 

 

  • Կիսվել: