ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Հայաստանում 3 կուսակցություն և 1 դաշինք կստանան պետական աջակցություն։

Հայաստանում 3 կուսակցություն և 1 դաշինք կստանան պետական աջակցություն։

2021 թվականի ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցած և սահմանված շեմը հաղթահարած 3 կուսակցություն և մեկ դաշինք 2024 թ. ՀՀ պետբյուջեից կստանան 520.7 մլն դրամ աջակցություն։ Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
«ՀՀ ֆինանսների նախարարության կողմից ԱԺ աշխատակազմին հատկացված ֆինանսական միջոցները կբաշխվեն՝ ըստ ԱԺ ընտրություններում սահմանված շեմը հաղթահարած կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների»,– ասված է որոշման նախագծի մեջ:
 
Ըստ այդմ` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կստանա 268,3 մլն դրամ, «Հանրապետություն» կուսակցությունը` 38,7 մլն դրամ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը` 50,4 մլն դրամ, «Հայաստան» դաշինքը` 163,2 մլն դրամ։
Հիշեցնենք, որ 2024 թ. համեմատ գումարները չեն փոխվել. կուսակցություններն ու դաշինքները ֆինանսական աջակցություն են ստանում ամեն տարի՝ ընտրություններում հավաքած ձայների համամասնությամբ։ Եթե խորհրդարան մտնելու համար կուսակցությունների ձայների շեմը պետք է լինի 5 %, դաշինքների համար 7 % է, հետևաբար տարեկան ֆինանսավորումը կազմում է 3 % և 5 %:
«Պատիվ ունեմ» դաշինքը ֆինանսավորում չի ստանա, քանի որ 2021 թ. ԱԺ արտահերթ ընտրություններում հավաքել է 5 տոկոսից պակաս ձայն, իսկ խորհրդարան է անցել ՀՀ «Ընտրական օրենսգրքի» պահանջին համապատասխան, որով քաղաքական ուժերը խորհրդարանում պետք է լինեն առնվազն 3–ը։

  • Կիսվել: