երկուշաբթի, հունիս 8
8 / 6 / 2026
Հայաստանն ու Թուրքիան քննարկում են երկու երկրների բուհերում միմյանց ուսանողների համար կրթաթոշակներ սահմանելու հնարավորությունը․ Միրզոյան

Հայաստանն ու Թուրքիան քննարկում են երկու երկրների բուհերում միմյանց ուսանողների համար կրթաթոշակներ սահմանելու հնարավորությունը․ Միրզոյան

Հայաստանի ու Թուրքիայի միջև քննարկվում է երկու երկրների բուհերում միմյանց ուսանողների համար կրթաթոշակներ սահմանելու հնարավորությունը։

Այս մասին Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստի ընթացքում ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն՝ ներկայացնելով ԱԳՆ-ի 2025 թվականի գործունեության զեկույցը։  

Նախարարը մանրամասնեց, որ Հայաստանն ու Թուրքիան այս պահին ունեն բավականին դինամիկ, ակտիվ և խոստումնալից երկխոսություն։

Արարատ Միրզոյանը ներկաներին հիշեցրեց, որ Երևանի ու Անկարայի միջև արդեն իսկ կան հստակ պայմանավորվածություններ, որոնց իրագործման ուղղությամբ երկու երկրներն առաջ են ընթանում։

«Կողմերի միջև այժմ նույնիսկ քննարկվում է երկու երկրների բուհերում միմյանց ուսանողների համար կրթաթոշակներ սահմանելու հնարավորությունը»,-ասաց Միրզոյանը։

Նա նաև հավելեց, որ 2025 թվականի ընթացքում հայ և թուրք պաշտոնյաների միջև տեղի են ունեցել բազմաթիվ հանդիպումներ ու շփումներ, ինչը վկայում է երկու պետությունների միջև դինամիկ կերպով առաջ ընթացող երկխոսության մասին։

  • Կիսվել: