շաբաթ, հունիս 6
6 / 6 / 2026
Հայաստանի ժողովուրդը չի ողջունի իշխանության բազմավեկտորությունը՝ ի վնաս Ռուսաստանի հետ հարաբերությունների. Կոսաչև

Հայաստանի ժողովուրդը չի ողջունի իշխանության բազմավեկտորությունը՝ ի վնաս Ռուսաստանի հետ հարաբերությունների. Կոսաչև

Ռուսաստանի Դաշնության խորհրդի փոխխոսնակ Կոնստանտին Կոսաչևը հայտարարել է, որ Հայաստանի քաղաքացիները կարող են բացասաբար ընկալել ներկայիս իշխանությունների վարած «բազմավեկտոր» արտաքին քաղաքականությունը՝ ի վնաս Ռուսաստանի հետ հարաբերությունների: Այս մասին պաշտոնյան գրել է իր տելեգրամյան ալիքում։
 
Նա նշել է, որ միջազգային առևտրում գործում է «առավելագույն բարենպաստության ռեժիմի» սկզբունքը, որի դեպքում պետությունները գործընկերներին տրամադրում են հավասար պայմաններ և արտոնություններ: Միևնույն ժամանակ, սակայն, ըստԿոսաչևի, Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններում տասնամյակներ շարունակ այլ մոտեցում է գործել՝ «ավելի լավ, քան մյուսների համար»։
 
ՌԴ Դաշնության խորհրդի փոխխոսնակի խոսքով՝ երկրների միջև համագործակցությունը կառուցվել է առավելագույնս շահեկան պայմաններով, առաջին հերթին Ռուսաստանի կողմից: Ընդ որում, ներկայիս իշխանությունները ցուցադրում են արտաքին քաղաքական գծի փոփոխություն։
 
«Հիմա սա անվանվում է «բազմավեկտորություն», սակայն դրա հետևից տեսանելի է արևմտամետ կողմնորոշումը», - ասել է փոխխոսնակը:
 
Նա նաև հավելել է, որ Հայաստանն իրավասու է ինքնուրույն որոշելու իր քաղաքական ապագան, իսկ երկրի քաղաքացիները կկարողանան արտահայտել իրենց դիրքորոշումը հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններում: Կոսաչևի խոսքով, Ռուսաստանը նույնպես իրավունք ունի վերանայել հարաբերությունների ձևաչափը։
 

«Չէ՞ որ Ռուսաստանն էլ ընտրության իրավունք ունի։ Ես կողմնակից չեմ պատժամիջոցների՝ որպես ճնշման գործիքի։ Բայց եթե մերժեն մեր «հնարավորինս լավի» սկզբունքով հարաբերությունները շարունակելու առաջարկը, ապա այլ տարբերակ չկա, բացի հայտնի սկզբունքը. Այսինքն՝ ո՛չ վատ, բայց ո՛չ էլ լավ ի տարբերություն մնացածների», - գրել է քաղաքական գործիչը։ «Սա նշանակում է նույն պայմանները, ինչ ավելի հեռու և ոչ այնքան բարեկամական երկրների համար՝ առանց հատուկ իրավունքների, արտոնությունների կամ զեղչերի:

Եվ ինչ-որ բան ինձ հուշում է, որ նման զարգացումը չի գոհացնի Հայաստանի քաղաքացիներին, ովքեր իրենց անվտանգությունն ու բարգավաճումը կառուցել են հիմնականում մեր երկրի հետ բարեկամական, այլ ոչ թե «բազմավեկտոր» հարաբերությունների հիման վրա։ Բայց դա արդարացի կլինի, եթե հաղթեն Հայաստանի ներկայիս իշխանությունները»,-իր խոսքն ամփոփել է Կոսաչևը:

  • Կիսվել: