երեքշաբթի, հունիս 17
17 / 6 / 2025
Հայաստանի ընդդիմությունը շատ թույլ է, քաղաքագիտության դասեր չեմ տալու, թող գնան, պարապեն. Ալեն Սիմոնյան

Հայաստանի ընդդիմությունը շատ թույլ է, քաղաքագիտության դասեր չեմ տալու, թող գնան, պարապեն. Ալեն Սիմոնյան

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պնդում է՝ Հայաստանի ընդդիմությունը շատ թույլ ընդդիմություն է։

«Իրենք քաղաքականությունից շատ հեռու են, նոր են սովորում, թե քաղաքականությունն ինչ է, որովհետև իրենց ժամանակ քաղաքականություն չի եղել, եղել են մեկ անձի հրամայական ու խաղի կանոններ»,- այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց նա։

Նա նշեց, որ ընդդիմությանը քաղաքագիտության դասեր չի տալու. «Ընդդիմադիրները թող գնան պարապեն, ասելիք ձևավորեն ու բանավիճեն ՔՊ-ի հետ»։

  • Կիսվել: