երեքշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2025
Հայաստանի համար Իրանում տեղի ունեցող գործընթացները կարևոր նշանակություն ունեն. ՌԴ դեսպան

Հայաստանի համար Իրանում տեղի ունեցող գործընթացները կարևոր նշանակություն ունեն. ՌԴ դեսպան

Ես իրավասու չեմ մեկնաբանելու Իրանում ստեղծված իրավիճակը, բայց հասկանում եմ, որ Հայաստանի համար Իրանը կարևոր գործընկեր է և, բնականաբար, այնտեղ տեղի ունեցող գործընթացները կարևոր նշանակություն ունեն Հայաստանի համար: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ-ում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը:

Նա միաժամանակ նշեց, որ Ռուսաստանն ըմբռնումով է մոտենում Հայաստանի և Իրանի հարաբերությունների զարգացմանը, հասկանում է, որ Հայաստանը փնտրում է նոր ուղիներ այդ հարաբերությունները զարգացնելու համար և պահպանում է այն, ինչ ունի։

«Շատ կարևոր է, որ Հայաստանն իր տարրն է ներդնում մեր ընդհանուր ինտեգրացիոն գործընթացում»,- ընդգծեց դեսպանը։

Անդրադառնալով Երևանում ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին Իրանի նախագահի մասնակցությանը՝ դեսպանն ասաց, որ դա թե քաղաքական, թե տնտեսական տեսանկյունից կարևոր նշանակություն ունի:

 

  • Կիսվել: