շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
Հայաստանի գործող վարչախումբը, որը որևէ կերպ չի հակազդում Ադրբեջանի ծրագրերին. «ՀայաՔվե»

Հայաստանի գործող վարչախումբը, որը որևէ կերպ չի հակազդում Ադրբեջանի ծրագրերին. «ՀայաՔվե»

Ադրբեջանը չի ցանկանում բավարարվել Արցախի բռնազավթմամբ և հայաթափմամբ։ Այս մասին ասված է «Հայաքվե»-ի տարածած հայտարարության մեջ:

«Ալիևը հստակ նպատակ ունի նախ ներթափանցելու Հայաստանի արևելյան շրջաններ՝ Սյունիք, Վայոց ձոր, Գեղարքունիք և Տավուշ, դուրս մղելու այնտեղից հայ բնակչությունը, իսկ հետո՝ գրավելու այդ տարածքները և բռնակցելու Ադրբեջանին։

Այս ծրագրում նրան ակտիվորեն օգնում է Հայաստանի գործող վարչախումբը, որը որևէ կերպ չի հակազդում Ադրբեջանի ծրագրերին:

Այն պայմաններում, երբ Ադրբեջանն ակտիվորեն պատրաստվում է նոր ռազմական ագրեսիայի, Փաշինյանի վարչախումբը զբաղված է հեծանիվ քշելով, Հովիկ Աղազարյանին պատժելով, ջրի ծորակներով, Աննա Հակոբյանի կեղծ կրթարշավներով․․․ ինչով ասես, բացի երկիրը և ժողովրդին վերահաս նոր աղետներից պաշտպանելը»,-ասված է հայտարարության մեջ:

  • Կիսվել: