Հայաստանի եւ Վրաստանի նախագահները կհանդիպեն Ճապոնիա կատարած այցի շրջանակներում
Հայաստանի եւ Վրաստանի նախագահները կհանդիպեն Ճապոնիա կատարած այցի շրջանակներում։ Այդ մասին ասված Է Վրաստանի նախագահի պաշտոնական կայքում զետեղված հաղորդագրության մեջ: Երկու պետությունների ղեկավարները Տոկիոյում ներկա են լինելու Ճապոնիայի Նարուհիթո կայսեր գահակալության արարողությանը:
Նշենք, որ անցած շաբաթ պաշտոնական այցով Հայաստանում Էր Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան: Երկու երկրների վարչապետների հանդիպման ընթացքում կողմերը պայմանավորվել են խորացնել ու ամրապնդել բարիդրացիական հարաբերությունները:
Այս նյութը հասանելի է նաևРусский