չորեքշաբթի, հունիս 10
10 / 6 / 2026
Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները այսօր գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա, քան երբևէ եղել են. Վարչապետ

Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները այսօր գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա, քան երբևէ եղել են. Վարչապետ

Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում հարցուպատասխանի ընթացքում ասաց, որ անհնար է համարում Հայաստան-Ռուսաստան կոնֆլիկտի զարգացումը։

«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները այսօր գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա, քան երբևէ եղել են։

Նայեք ՀՀ և ՌԴ ղեկավարների հանդիպումների, հեռախոսազանգերի, այցերի և այլնի դինամիկաները և համեմատեք նախորդող շրջանի հետ։ Ընդ որում, այս նույն ձևաչափով ես լիարժեք կապի մեջ եմ ՌԴ նախագահի հետ»,-ասաց նա։

Վարչապետը հիշեցրեց՝ ՀՀ-ն ԵԱՏՄ անդամ երկիր է և այն 5 երկրներից մեկը, որը որոշումներ է կայացնում. «Մենք ՌԴ-ի հետ չենք վիճել, չենք վիճում և վիճելու»։

  • Կիսվել: