երեքշաբթի, հունիս 9
9 / 6 / 2026
Հայաստանի և Իրանի միջև ռազմավարական գործընկերության պայմանագրի շուրջ քննարկումներն առայժմ դադարեցված են. Միրզոյան

Հայաստանի և Իրանի միջև ռազմավարական գործընկերության պայմանագրի շուրջ քննարկումներն առայժմ դադարեցված են. Միրզոյան

Հայաստանի և Իրանի միջև ռազմավարական գործընկերության պայմանագրի շուրջ քննարկումներն առայժմ դադարեցված են ։ Այս մասին այսօր ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

Փաստաթուղթը «հասկանալի պատճառներով» այս պահին չի քննարկվում։ Այց էր նախատեսվում, այս պահին չենք խոսում այդ մասին»,– ասել է նախարարը։

Հիշեցնենք, որ այս տարվա փետրվարին ՀՀ–ում Իրանի դեսպանը հայտնել էր, որ Հայաստանն ու Իրանը նախատեսում են ռազմավարական համագործակցության փաստաթուղթ ստորագրել, ենթադրաբար, վարչապետ Փաշինյանի՝ Թեհրան կատարած այցի ժամանակ: Դրանից հետո Փաշինյանը հաստատել էր, որ Իրան այց է նախատեսվում։

  • Կիսվել: