հինգշաբթի, օգոստոս 20
20 / 8 / 2026
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը խաղաղություն կբերի Հարավային Կովկասին. Ալիև

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը խաղաղություն կբերի Հարավային Կովկասին. Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ասում է, որ պատերազմից հետո Ղարաբաղում նոր իրողություն է ստեղծվել, և անհրաժեշտ է Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքել։
 
«Մենք հայկական կողմին արդեն ծանոթացրել ենք հակամարտության կարգավորման հինգ հիմնական սկզբունքներին և հուսով ենք, որ Հայաստանը կսկսի բանակցությունները և կստորագրի խաղաղության համաձայնագիրը», - Վրաստան կատարած աշխատանքային այցի ընթացքում ճեպազրույցում ասել է Ալիևը։
 
Նա կարծում է, որ եթե նման համաձայնություն ձեռք բերվի, ապա տարածաշրջանում խաղաղություն կգա և համագործակցության նոր հնարավորություններ կբացվեն։

  • Կիսվել: