ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը շարունակում է կենսական նշանակություն ունեցող ուղղություն մնալ ԱՄՆ գործող վարչակազմի համար․ Պատել

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը շարունակում է կենսական նշանակություն ունեցող ուղղություն մնալ ԱՄՆ գործող վարչակազմի համար․ Պատել

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը շարունակում է կենսական նշանակություն ունեցող ուղղություն մնալ Միացյալ Նահանգների գործող վարչակազմի և պետքարտուղարի համար։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակի տեղակալ Վեդանտ Պատել։ Նա շեշտել է, որ Վաշինգտոնը կշարունակի աշխատել դրա վրա մինչև իր պաշտոնավարման վերջին օրը։

Արդյո՞ք ԱՄՆ-ն հիասթափված չէ, որ հայ-ադրբեջանական կարգավորման գործում Վաշինգտոնի գործադրած ջանքերը դեռևս արդյունք չեն գրանցել․ այս հարցին Պատելը պատասխանել է․

«ԱՄՆ-ն փորձում է չկենտրոնանալ հիասթափությունների վրա և պարզապես փորձում է շարունակել այդ աշխատանքը: Այդ հարցը շարունակում է կենսական նշանակություն ունեցող ուղղություն մնալ այս վարչակազմի և պետքարտուղարի համար, և մենք կշարունակենք աշխատել դրա վրա մինչև մեր պաշտոնավարման վերջին օրը։

 

  • Կիսվել: