Հայաստան միլիարդավոր դոլարների իրական ներդրումներ են հոսելու իրական ներդրողներից. Նարեկ Կարապետյան
«Ազդարարում ենք երկրում շրջադարձային փոփոխությունների սկիզբը», - Ազատության հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։
Ներկայացնելով Սամվել Կարապետյանի ծրագիրը՝ միտված զարգացնելու տնտեսությունը, ստեղծելու նոր աշխատատեղեր, Նարեկ Կարապետյանը նշեց.
«Պետության կողմից չպետք է փշրանքներ բաշխվեն ժողովրդին՝ ընտրությունից ընտրություն։ Աղքատությանը վերջ դնելու համար Հայաստան են հոսելու միլիարդավոր դոլարների իրական ներդրումներ՝ իրական ներդրողներից։ Հայ մարդը պարապ չի մնալու, աշխատելու է և լավ է ապրելու»,- ասաց Նարեկ Կարապետյանը՝ վստահեցնելով՝ Սամվել Կարապետյանն իր զորու է դա իրականացնել, արդյունքում մենք կունենանք բարեկեցիկ երկիր։
«Մեզ պետք է ուժեղ Հայաստան, սա կարող է լինել միայն Հայաստանի ապագա վարչապետ Սամվել Կարապետյանի հետ»,– ասել է Կարապետյանը բեմահարթակից։


