կիրակի, օգոստոս 16
16 / 8 / 2026
«Հայաստան» խմբակցությունը նոր պատգամավորներ ունի. նրանք երդմամբ ստանձնեցին մանդատները

«Հայաստան» խմբակցությունը նոր պատգամավորներ ունի. նրանք երդմամբ ստանձնեցին մանդատները

Մհեր Սահակյանը, Արփինե Վարդանյանը, Արման Ղազարյանը և Իրինա Գասպարյանը («Հայաստան» խմբակցություն) երդմամբ ստանձնեցին պատգամավորական մանդատները:

ԱԺ դեկտեմբերի 20-ի արտահերթ նիստում ԱԺ նախագահ  Ալեն Սիմոնյանը հայտնեց, որ ԿԸՆ-ն ներկայացրել է ԱԺ պատգամավոր ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորների մանդատները հաջորդ թեկնածուներին տրամադրելու մասին արձանագրությունները:

Ըստ դրանց՝ մանդատները տրվում են «Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածուներ Մհեր Սահակյանին, Արփինե Վարդանյանին, Արման Ղազարյանին և Իրինա Գասպարյանին:

  • Կիսվել: