Հայաստան-Եվրամիություն հարաբերություններն ավելի մոտ չեն եղել, քան հիմա. ՀՀ-ում ԵՄ դեսպան
Եվրոպական միությունում միասնական որոշում կա ուժեղացնել հարաբերությունները Հայաստանի հետ։ Այս մասին փետրվարի 28-ին լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը՝ խոսելով այն մասին, թե ինչպես կանդրադառնան Եվրամիություն–ԱՄՆ հարաբերություններում փոփոխությունները ԵՄ-Հայաստան հարաբերությունների վրա։
ԵՄ դեսպանը, մասնավորապես, ասել է. «Կոնսեսուսը կա, եւ դրան հետեւում են մեր բոլոր անդամ երկրները։ Մասնավոր հատվածը նույնպես հետեւում է դրան։ Այնպես որ, մենք կշարունակենք ուժեղացնել մեր հարաբերությունները, խորացնել դրանք, եւ ես կարծում եմ՝ Հայաստանի կառավարության կողմից նույնպես մեծ կամք կա։ Ավելի մեծ կամք կա Հայաստանի ժողովրդի կողմից՝ շարունակելու աշխատանքը»:
Մարագոսը նաեւ ասել է, որ Հայաստան-Եվրամիություն հարաբերություններն ավելի մոտ չեն եղել, քան հիմա: