ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Հայաստան-ԵՄ գործընկերության ընդլայնման ծրագիրը կհաստատվի նոյեմբերին. Սիյարտո

Հայաստան-ԵՄ գործընկերության ընդլայնման ծրագիրը կհաստատվի նոյեմբերին. Սիյարտո

Հայաստանի և Եվրամիության միջև գործընկերության ընդլայնման փուլային ծրագիրը կհաստատվի նոյեմբերին՝ ԵՄ Խորհրդում հունգարական նախագահության ընթացքում: Այս մասին իր Ֆեյսբուքյան էջում գրել է Հունգարիայի ԱԳ նախարար Պետեր Սիյարտոն, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«Վիզային ռեժիմի դյուրացման շուրջ երկխոսությունը ԵՄ-ի և Հայաստանի միջև սկսվել է երեկ։ Բացի այդ, նոյեմբերին մեր նախագահության ընթացքում մենք կհաստատենք ԵՄ-Հայաստան գործընկերության ժամանակացույցը»,- նշել է Սիյարտոն։

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: