Հայ ժողովուրդը շարունակում է մնալ ցեղասպան քաղաքականության զոհը, իսկ այժմ՝ Լեռնային Ղարաբաղում․ Մարուքյան
ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը թվիթերյան իր միկրոբլոգում գրել է.
«Հայոց ցեղասպանությունից 108 տարի անց հայ ժողովուրդը շարունակում է մնալ ցեղասպան քաղաքականության զոհը, իսկ այժմ՝ Լեռնային Ղարաբաղում՝ Ադրբեջանի կողմից իրականացվող էթնիկ զտումների քաղաքականության համատեքստում։ 21-րդ դարն է, Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո աշխարհն իր բոլոր ինստիտուտներով և իրավաքաղաքական մեխանիզմներով, պետք է կանխի Լեռնային Ղարաբաղում սպասվող աղետը և ենթադրեն միջազգային բացասական հետևանքներ Ադրբեջանի ղեկավարության համար»։


