Հայ ժողովուրդը կրկին դարձել է էթնիկ զտման թիրախ՝ միջազգային հանրության լռության ներքո. Եվրախորհրդարանի պատգամավոր Քսավիե Բելամիի գրառումը
Եվրախորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր Քսավիե Բելամին սոցցանցի իր էջում հանդես է եկել Հայոց ցեղասպանության հիշատակին ու Արցախի փախստականներին նվիրված հայտարարությամբ:
Նա, մասնավորապես, նշել է. «Հայոց ցեղասպանության հանցագործության հիշողությունը պահպանելը ոչ միայն զոհերին հիշելու հարցն է, այլ նաև պարտավորեցնում է մեզ գործել, որպեսզի կանգնեցնենք այսօրվա դահիճներին. կան պետություններ, որոնք փորձում են ժխտել անցյալում տեղի ունեցածը:
Հայ ժողովուրդը կրկին դարձել է էթնիկ զտման թիրախ՝ միջազգային հանրության լռության ներքո։ Եվ այժմ էլ հայ ժողովուրդը Բաքվի ռեժիմի ամենօրյա հարձակումների հետևանքով վտանգի տակ է։ Այս երկիրը անթաքույց երազում է, որ հայ ժողովուրդը վերանա։ Այսօր իմ մտքերտը նաև Արցախից գաղթած փախստականների հետ են, որոնք հայերի ոչնչացման նույն ծրագրի զոհերն են։ Նրանք ամեն ինչ կորցրին միայն այն պատճառով, որովհետև սխալմամբ կարծում էին, որ եվրոպացիների հոգևոր եղբայրներն են։ Ժամանակն է, որ Եվրոպան վերջապես արթնանա և գիտակցի այս կապը ու ստանձնի նրանց պաշտպան կանգնելու պարտավորությունը, որը մեր ուսերին է»: