Հայ-նորվեգական համագործակցությունը կարևոր է շրջակա միջավայրի ոլորտում. Արամ Մեյմարյան
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը հանդիպել է Նորվեգիայի թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Բերգլյոտ Հովլանդին: Այդ մասին հայտնում են ՇՄՆ-ից:
Հանդիպմանը մասնակցել են նախարարության մասնագիտական ստորաբաժանումների ղեկավարներ։
Հանդիպման նպատակն էր քննարկել COP-17-ի հետ կապված կազմակերպչական աշխատանքները։
Ողջունելով տիկին Հովլանդին՝ նախարարի տեղակալը ևս մեկ անգամ անդրադարձել է համագործակցության ուղիներին, բնապահպանական ոլորտում իրականացվող՝ COP-17-ին ընդառաջ տարվող աշխատանքներին։
.jpg)
«Հայ-նորվեգական համագործակցությունը կարևոր է շրջակա միջավայրի ոլորտում»,- նշել է Արամ Մեյմարյանը։
Կարևորվել են նաև փորձի փոխանակման ուղիները ծովային տարածքի միջոցով։
Հանդիպման ընթացքում նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը ներկայացրել է շրջակա միջավայրի ոլորտում մեկնարկած և ընթացքի մեջ գտնվող բարեփոխումները և առանձնացրել այն խնդիրները, որոնց լուծման ուղղությամբ Հայաստանը կարող է ակնկալել աջակցություն: Անդրադարձ է կատարվել COP-17-ին ընդառաջ իրականացվող աշխատանքներին: