Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը ողջունել է Կալիֆոռնիայի հարավային շրջանի դաշնային դատարանի որոշումը՝ մերժելու Այնուր Բաղիրզադեի ներկայացրած դատական հայցը
Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը ողջունում է Կալիֆոռնիայի հարավային շրջանի դաշնային դատարանի՝ վերջերս կայացրած որոշումը մերժելու Այնուր Բաղիրզադեի ներկայացրած դատական հայցը։ Հայտնում են ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակից:
Իր ընդգծված հակահայ պահվածքով և ատելության խոսքի տարածմամբ հայտնի ադրբեջանցի այս փաստաբանը Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի և համայնքային այլ կառույցների նկատմամբ մեղադրական անհիմն հայցեր էր ներկայացրել՝ ի թիվս այլնի պահանջելով շուրջ 7,5 միլիոն ԱՄՆ դոլար փոխհատուցում։ Ներկայացված բոլոր հայցերն ու
Ադրբեջանական այս գործելակերպը լիովին տեղավորվում է հատկապես Ամերիկայում և Եվրոպայում Հայ դատի գրասենյակների գործունեության համար խոչընդոտներ ստեղծելու ադրբեջանական պետական քաղաքականության համատեքստում, ինչի մաս են կազմում պատվիրված և առարկայազուրկ դատկան հայցերը, Հայ դատի հանձնախմբերի բարի համբավը տարբեր միջոցներով արատավորելու փորձերը, Հայ դատի առանձին գործիչներին թիրախավորելը և այլն։