Հավատարիմ ենք մնում աջակցելու բոլոր ջանքերին, որոնք նպաստում են արդար և կայուն խաղաղությանը. Խորվաթիան՝ ՀՀ-ին ու Ադրբեջանին
Խորվաթիան ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցության ավարտը՝ որպես Հարավային Կովկասում կայունությանն ու հաշտեցման ուղղված նշանակալի քայլ։
Խորվաթիայի ԱԳՆ-ի թվիթերյան էջում, մասնավորապես, ասված է. «Մենք ողջունում ենք երկու կողմին երկխոսության և խաղաղ կարգավորման հանձնառության համար, որը ճանապարհ է հարթում դեպի ընդլայնված համագործակցություն, տարածաշրջանային անվտանգություն և երկարաժամկետ բարգավաճում:
Որպես միջազգային իրավունքի և հակամարտությունները դիվանագիտական ճանապարհով լուծելու եռանդուն ջատագով` Խորվաթիան հավատարիմ է մնում աջակցելու բոլոր ջանքերին, որոնք նպաստում են արդար և կայուն խաղաղությանը»: