Հասկանալու ենք, որ ունենք ուժեղ առաջնորդ, երբ մեր ամենամոտ հարևան երկրի առաջնորդը դադարի արհամարհել մեր վարչապետին և վերջապես հանդիպի նրան․ Կարապետյան
Նկարում՝ Վրաստանի առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին է և Ադրբեջանի նախագահը՝ այսօր։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Նարեկ Կարապետյանը:
«Գիտե՞ք, երբ ենք հասկանալու, որ ունենք ուժեղ դիվանագիտություն և ուժեղ առաջնորդ։
Երբ մեր ամենամոտ հարևանի առաջնորդը դադարի արհամարհել մեր վարչապետին և վերջապես հանդիպի նրան։
Բայց վստահ ենք չէ՞ , որ Սամվել Կարապետյանի հետ սիրով կհանդիպի և կքննարկի, թե ինչպես են ծաղկեցնելու Հայաստանն ու Վրաստանը»,-նշել է նա։



