Հասարակությունը պետք է որոշի՝ կա՛մ Փաշինյանն է, կա՛մ Կարապետյանը․ Նարեկ Կարապետյան
Մեր հասարակությունը պետք է որոշի՝ կա՛մ Փաշինյանն է, կա՛մ Կարապետյանն է։ Երկու մեծ այլընտրանք կա՝ Փաշինյան կամ Կարապետյան։ Այս մասին «Ժամը» լրատվականի եթերում ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։
«Որոշենք. եթե ուզում ենք շարունակել այս անկայուն վիճակը, եթե ուզում ենք ամեն ինչ նույնը մնա, տարբերակը կա։ Եթե ուզում ենք փոխել, վերջապես բերել իրական, կազմակերպված խաղաղություն 3 պատերազմից հետո, վերջապես բերել նորմալ տնտեսական ծրագիր, շրջանները, մարզերը աղքատությունից հանելու համար, ընտրում են Կարապետյանին»,- ասել է նա։


