շաբաթ, հուլիս 25
25 / 7 / 2026
Հասարակության արթնացման գործընթացը սկսել և շարունակվում է․ Գառենիկ Դանիելյանը

Հասարակության արթնացման գործընթացը սկսել և շարունակվում է․ Գառենիկ Դանիելյանը

«Շատ կարևոր եմ համարում, որ հասարակության արթնացման գործընթացը սկսել և շարունակվում է»,-Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու առաջ ասաց «Տավուշն հանուն հայրենիքի» շարժման նախաձեռնող Գառենիկ Դանիելյանը։

Նրա խոսքով՝ մարդիկ հուսալքաված էին, ժողովուրդն անտարբեր է և Տավուշից մեկնարկած շարժումն հասարակության մեջ այդ մտածողությունը կոտրեց։

«Ես, սրբազանը մեր ընկերները 2 ամիս օր ու գիշեր աշխատել ենք տանջվել ենք , չարչարվել ենք և այն իր այս պտուղները տվել է»,- ասաց դանիելյանը։

Անդրադառնալով մարդկանց այն խմբին, որը սպասում է արագ փոփոխություններ՝ Գառնիկ Դանիելյանը նշեց. «Այն հենքը, որ ստեղծել ենք շատ կարևոր է և հիմա կա կազմակերպչական բնույքի շատ հարցեր, որոնք պետք է կատարվեն։ նախորգ օրն ամբողջ օրը այդ գործի մեջ ենք եղե, ոչ մեկը չի հանգստացել, իրենց տուն չեն գնացել , օր ու գիշեր կազմակերպչական աշխատանքներ է կատարվում, որպեսզի կարողանանք եկող շաբաթվա ընթացքում, շատ կարևոր գործեր կա, որ պետք է անենք»։

Նա տեղեկացրեց, որ նաև սփյուռքից են ցանկանում գալ Հայաստան և մասնակցել շարժմանը։

  • Կիսվել: