հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Հանրային պահանջ լինելու դեպքում օր ու ժամ կորոշենք, կգնանք մեր պատասխանները ստանալու Բալայան Արտակից. Արցախի պետնախարար

Հանրային պահանջ լինելու դեպքում օր ու ժամ կորոշենք, կգնանք մեր պատասխանները ստանալու Բալայան Արտակից. Արցախի պետնախարար

Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանն անդրադարձել է իր վերաբերյալ քննադատություններին, թե դարձել է բլոգեր, տեսանյութեր է հրապարակում ու նշել, որ եթե դա թեթևացնում է գոնե 1 ընտանիքի հոգս, ապա պատրաստ է դրան։
«Ամենահեշտ տարբերակն է նստել այստեղ ու մեր հայրենակիցներին ասել, որ ձեր հարցերի պատասխանատուն Հայաստանի կառավարությունն է, բայց ինքս հակված եմ նրան, որ պետական պաշտոնյան պետք է կոշիկ մաշեցնի իր ժողովրդի մեջ, ամենօրյա ռեժիմով տեղեկանալ, թե ինչ խնդիրների են բախվում մեր հայրենակիցները։ Եթե մի տեսանյութ հրապարակելով թեթևանում է մի ընտանիքի հոգս, ապա ես պատրաստ եմ դրան»,-ասել է նա։
Իսկանդարյանը նաև հայտարարել է, որ Արցախ բանկի ակտիվների 45 տոկոսը պատկանում է ներդրումային հիմնադրամին և խոսքը շուրջ 25 միլիարդ դրամի մասին է։
«Արցախցիների ամենամեծ խնդիրը բնակապահովման ծրագիրն է։ Ձեզ մոտ հարց չի առաջանո՞ւմ, թե «Արցախբանկ»-ն ինչու չմիացավ այդ ծրագրին։ «Արցախբանկը» միանշանակ կարող էր միանալ, որոշակի արտոնություններ սահմանել մեր հայրենակիցների համար, զոհվածների ընտանիքների, բազմազավակ ընտանիքների, պայթյունից զոհվածների, փոքր կազմ ունեցող ընտանիքների համար, բայց չգնաց այդ քայլին։ Բալայան Արտակը խոսում է բարոյական արժեքների մասին, մի մարդ, որը երբևիցե 1 ներդրում չի ունեցել մեր պետականության համար։ Սեպտեմբերի 25-ի բենզինի պահեստի պայթյունից հետո մեր հայերանկիցներին ուղղաթիռներով տեղափոխում էին Հայաստան։ Բալայան Արտակն օգտագործելով իր կապերը իր հարազատներին այդ ուղաթիռներով տեղափոխել է Հայաստան»,-հայտարարել է պետնախարարը։
Նրա խոսքով՝ Արտակ Բալայանի հարազատների փոխարեն կարող էին լինել վիրավոր անձինք, որոնք տեղափոխվելով Հայաստան, միգուցե կարող էին փրկվել։
«Սա խոսում է այդ մարդու արժեհամակարգի մասին։ Առաջիկա օրերին սպասելու եմ ձեր արձագանքներին և եթե լինի հանրային պահանջ, ապա մենք կորոշենք օրն ու ժամը ու միասին կգնանք մեր հարցերի պատասխանները ստանալու Բալայան Արտակից»,-ասել է նա։

  • Կիսվել: