Մենք անցնում ենք դժվար ժամանակներով. Արարատ Միրզոյանն ուղերձ է հղել
Հայաստանն անցնում է մարտահրավերների միջով, բայց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը համոզված է, որ Հայաստանի Հանրապետությունը կդառնա ամուր և ժողովդավար պետություն, եթե առաջնորդվի կոնկրետ արժեքներով։ Այդ մասին ասված է Միրզոյանի` Հանրապետության տոնի առթիվ հղած շնորհավորական ուղերձում։
«Հանրապետության տոնը խորհրդանշում է պետականության վերականգնումը և անկախ ու ինքնիշխան պետություն կառուցելու կոլեկտիվ քաղաքական կամքը։ Քանզի մենք անցնում ենք դժվար ժամանակներով ու մարտահրավերների միջով, դրանք կրկին այն արժեքներն են, որոնք պետք է մեզ առաջնորդեն ամուր ու ժողովրդավար Հայաստանի Հանրապետության զարգացման ճանապարհին՝ ներառյալ հուսալի միջազգային գործընկերությունների միջոցով»,- նշել է նա։


