Հակոբ Արշակյանը Նուբարաշենի կուսակցական գործընկերների հետ քննարկել է ՀՀ ներքին և արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցեր
ՀՀ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանն այսօր մասնակցել է Նուբարաշեն վարչական շրջանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստին։ Այդ մասին նա տեղեկացրել է իր ֆեյսբուքյան էջում։
«Քննարկեցինք Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ։ Շնորհակալ եմ Նուբարաշեն վ/շ մեր կուսակցական գործընկերներին` անկեղծ և բաց քննարկման, ինչպես նաև վարչական շրջանի ղեկավար, ՔՊԿ տարածքային խորհուրդի նախագահ Անդրանիկ Գասպարյանին` հանդիպումը կազմակերպելու համար»,- գրել է նա։


